Անդրես Ինյեստան վճարեց «Ալբասետեի» պարտքը
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան «Ալբասետե» ակումբին փրկել է Իսպանիայի 4-րդ դիվիզիոնում հայտնվելու տարբերակից: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Սեգունդա B-ում հանդես եկող ակումբը, հնարավոր էր, տեղափոխվեր ավելի ցածր դիիզիոն 240 հազար եվրո պարտքի պատճառով: Սակայն Ինյեստայի շնորհիվ, ով ակումբի բաժնետեր է, թիմը ազատվել է պարտքերից:
Նշենք, որ 2011-ին ֆուտբոլիստը 420.000 եվրո է փոխանցել «Ալբասետեի» հաշվին: Այս ակումբի կազմում Ինյեստան հանդես է եկել երկու տարի, իսկ 1996-ին 12 տարեկան հասակում տեղափոխվել է կապտանռնագույնների ակադեմիա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում