Իսպանիայի վարչապետը պետք է երախտապարտ լինի Մոուրինյուին. Արբելոա
Սպորտ
«Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան կարծում է, որ թիմի նախկին գլխավոր մարզիչը օգտակար է եղել ոչ միայն իրեն, այլև երկրի վարչապետին. տեղեկացնում է իսպանական մամուլը: Ֆուտբոլիստի խոսքերով` պորտուգալացի մասնագետին երախտապարտ պետք է լինի նաև Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:
«Կարծում եմ` վարչապետը նույնպես պետք է երախտապարտ լինի Մոուրինյուին: Քանի որ շնորհիվ նրա՝ մարդիկ ավելի քիչ էին խոսում երկրի խնդիրների մասին և կետրոնացրել էին իրենց ուշադրությունը մարզչի վրա»,- հայտարարել է Արբելոան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ֆուտբոլիտը նշել էր, որ Մոուրինյու Անչելոտիին թողել է մրցունակ և ուժեղ թիմը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում