ՀՀԿ-ն ու «Նոր ժողովրդավարությունը» կարևորում են երկկողմ հարաբերությունների խորացումը
Քաղաքական
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:
Երկուստեք կարևորվել է «Նոր ժողովրդավարություն» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների' որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների խորացումը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:
Կողմերն անդրադարձել են նաև այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը և ռասիզմի դրսևորումները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան