Հայտնի են Եվրոպայի լիգայում «Միկայի» խաղը սպասարկող մրցավարները
Սպորտ
ՈՒԵՖԱ-ն նշանակել է «Միկայի» մասնակցությամբ Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին փուլի Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ հանդիպման մրցավարներին. տեղեկացնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:
Հուլիսի 4-ին, ժամը 22:30-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի կենտրոնական մարզադաշտում կայանալիք հանդիպումը կսպասարկի դանիացի Միքայել Դանեման Պլեյդրուպ Յոհանսենի գլխավորած բրիգադը: 38-ամյա մրցավարը զինվորական է եւ 2012 թվականին է ստացել ՖԻՖԱ-ի մրցավարի կոչումը: Նրան կօգնեն Լարս Ռիքսը, Դանիել Ռիչարդտ Նյորգարդը եւ Միքայել Տիկգարդը: Տեսուչն է հունաստանցի Պանայոտիս Խացալեքսուն, իսկ ՈՒԵՖԱ-ի պատվիրակը կիպրոսցի Կոստաս Կապիտանիսն է:
Հուլիսի 9-ին, ժամը 18:00-ին «Միկայի» մարզադաշտում նախատեսված հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական բրիգադը' Սվեն Էրիկ Էդվարտսենի գլխավորությամբ: 34-ամյա մրցավարը այս տարի է ՖԻՖԱ-ի մրցավարի կոչման արժանացել: Ի դեպ, նա ծագումով պակիստանցի է: Նրան կօգնեն Յան Էրիկ Էնգանը, Տոմ Հարալդ Գրյոնեւիկը եւ Օլա Հոբեր Նիլսենը: Հանդիպման տեսուչն է Միրոսլավ Վիտկովիչը (Խորվաթիա), իսկ ՈՒԵՖԱ-ի պատվիրակը՝ Եվգենի Տրացյուկը (Բելառուս):


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում