Եվս 72 ժամ, և Մխիթարյանը կդառնա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Լիվերպուլի» ֆուտբոլիստ կդառնա առաջիկա 3 օրվա ընթացքում:
Տեղափոխության համար Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուին մնում է միայն բուժզզնում անցնել և պայմանագիր կնքել. տեղեկացնում է Russia Today-ի լրագրող Ալեքսեյ Յարոշևսկին թվիթերյան իր էջում՝ հղում անելով «Շախտյորում» իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Լիվերպուլը» և «Շախտյորը» համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում, որը կկազմի 30 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում