Անհայտ կորածների օրը՝ ԼՂՀ-ում
Արցախ
Հունիսի 29-ին Արցախում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների օրը: Այսօր վերջիններիս հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար մայրաքաղաքի եղբայրական գերեզմանոց են այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառման ընթացքում նախ՝ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են տեղադրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին, իսկ այնուհետև հնչել են ելույթներ ու մատուցվել է պատարագ:
ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան