Հայ Զիդանը ցանկանում է Դորտմունդ. Bild-ը` Մխիթարյանի մասին
Սպորտ
Գերմանական Bild պարբերականը, հղում կատարելով բրիտանական Independent պարբերականին, գրում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը ցանկանում է միանալ Դորտմունդի «Բորուսիային»:
Չնայած որ ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը», այնուամենայնիվ, գերմանական թիմը առավելություն ունի, քանի որ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ Դորտմունդում: Սակայն տրանսֆերի հետ կապված խնդիրներ կան. գերմանական կողմը առաջարկում է 23 մլն եվրո, «Շախտյորը»՝ պահանջում 30 մլն:
Նշենք՝ նույն պարբերականը գրում է, որ Մխիթարյանը Մարիո Գյոտցեին հիանալի փոխարինող կլինի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում