«Հարսնաքարում» դրվեց Վահե Ավետյանի հիշատակը հավերժացնող հուշաքար
Հայաստան
Այս պահին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ են հավաքվել մի խումբ քաղաքացիներ։ Քիչ անց կմեկնարկի մոմավառություն՝ կազմակերպված ի հիշատակ Վահե Ավետյանի մահվան տարելիցին։
Այս պահին մոմավառությունը կազմակերպած անձինք փորձում են հուշաքար դնել հենց այն տեղում, որտեղ սպանվել է Վահե Ավետյանը։ Հուշաքարի վրա գրված է. «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա Վահե Ավետյանի հուշաքարը»։
Ոստիկանները հայտարարեցին, որ չեն թույլատրի հուշաքարը դնել նախատեսված վայրում։ Նրանք փորձեցին խոչընդոտել հուշաքարի տեղադրմանը, սակայն րոպեներ տևած քաշքշուկից հետո, այնուամենայնիվ, հուշաքարը տեղադրվեց։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից