Անհետացած զինծառայողը փնտրվում է ՌՈ-ի կողմից
Հայաստան
ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունու զորամասից դուրս գալու և անհետանալու վերաբերյալ շրջանառվող լուրերը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց՝ հավելելով, որ Ռազմական ոստիկանությունը փնտրում է զինծառայողին:
Ինչ վերաբերում է հետախուզում հայտարարելուն, ապա ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ սահմանված կարգով հետախուզում հայտարարելու համար անհրաժեշտ է, որ երեք օրը լրանա, քանի որ հնարավոր է, որ մինչ այդ զինծառայողը ետ վերադառնա զորամաս, իսկ նշված օրը լրանալուց հետո՝ զինծառայողի հայտնաբերվելու դեպքում, կհարուցվի քրեական գործ: Ի դեպ նշենք, որ այդ երեք օրը լրանում է հունիսի 29-ին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից