Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Վաղը Շանթին կարդարացնեն, բայց Փափազյան չի լինի, որ կարդա (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Ռադիոյի կուսկազմակերպության ժողովում քննարկվում է խմբագիր Վահրամ Արամունու հարցը: Հովհաննես Շիրազի ընթերցմամբ եթեր է տրվել նրա «Ո՞րն է, բաբո» և Չարենցին նվիրված «Քարը» բանաստեղծությունները: Զեկուցողը մեղադրում է Արամունուն, որ առանց լսելու, թե ինչ է կարդացել Շիրազը, ժապավենը եթեր է տվել: Արամունին բանաստեղծ է, երեխայի պես հուզվում է: «Հանցանքից» անմասն չէ նաև Հրաչուհի Ջինանյանը, որն այդ տարիներին գրական հաղորդումների խմբագրության ռեժիսորն էր: Նա է ձայնագրել Հովհաննես Շիրազին:

Արամունին փորձում է արդարանալ.

-Բայց ի՞նչ է ասել Շիրազը, «այս քարաշատ Հայաստանում մի քար չկար, որ Չարենցի շիրմի վրա դնեին...»

Թեև 60-ական թվականների սկիզբն է, բայց ստալինյան բռնատիրության զոհ դառնալու փաստի մասին չեն խոսում, թեկուզ այդ զոհերը հետմահու արդարացված են: Անգամ Հայկական սովետական հանրագիտարանում բռնադատվածների կենսագրությունը հասնում է մինչև 37 թվականը: Ու լռելյայն անցնում են այդ հրեշավոր իրողության կողքով: Ժողովը գնալով թեժանում է, Արամունին ուզում է ասել՝ այսօր «Քարը» և նման գործեր արգելված են, բայց վաղը կարող է թույլատրվեն, դրա համար պետք է ձայնագրել: Բայց իրեն այնպես է կորցնում, որ տեղից բղավում է.

-Դե, որ այդպես է, իմացեք, բաժնի վարիչ Ժաննայի դարակում պահվում է Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայից քողավորի կիսերգը՝ «Իջեք, իջեք, երազներ», Վահրամ Փափազյանն է կարդացել: Արամունու հայտնածը շանթի ուժգնություն ունի, «մեղադրյալի» աթոռին նստեցնում են նաև Ժաննա Տեր-Հովհաննիսյանին:

Աղմուկ, իրարանցում.

­-Ինչպե՞ս կարելի է արգելված հեղինակի գործերը ձայնագրել: Սա պետական ռադիո է,-ասում են հույժ կուսակցականները:

-Պետք է ձայնագրել ու պահել,-առարկում են երիտասարդները: Նրանք մտահոգված են՝ ինչպես փրկել ձայնագրությունը, որ չարժանանա Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի ռադիոբեմականացման ճակատագրին: Սքանչելի ձայնագրությունը (գլխավոր դերակատար՝ Համբարձում Խաչանյան) կոմկուսի կենտկոմն արգելել էր, իսկ ռադիոյի որոշ աշխատակիցներ, Հռոմի պապից պապական գտնվելով, ջնջել էին:

Ժողովականները չգիտեին, որ Փափազյանի կատարումով ժապավենի մի օրինակ էլ պահվում է իմ դարակում: Եվ ես մի անգամ այն եթեր եմ տվել արտասահմանի հայության համար տրվող հաղորդումների գիշերային հատվածում: Վերևներում գլխի չեն ընկել, իսկ խմբագրությունում այնպիսի համերաշխություն կա, որ մի ծպտուն անգամ դուրս չի գա: Ականջիս հնչում է Վահրամ Փափազյանի խոսքը. «Ձայնագրեցի, որովհետև վաղը Շանթին կարդարացնեն, բայց Փափազյան չի լինի, որ կարդա»:

Տարիներ անցան, Փափազյանի կանխատեսումն իրականացավ: Մեծ վարպետի կատարմամբ հիմա ի՜նչ հույզերով ենք լսում «Իջեք, իջեք, երազներ» կիսերգը, ի՜նչ հպարտություն է, որ ունենք այդ ձայնագրությունը:

աղբյուրը`  diplomat.am

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված