Քաղաքացին ընկել է Աղստև գետը
Արտակարգ Պատահար
Հունիսի 30-ին` ժամը 11.22-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի մոտակայքում քաղաքացին շինարարական աշխատանքներ կատարելիս ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Խաչատրյանն ինքնուրույն դուրս է եկել գետից և դիմել Իջևան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան