Մանրամասներ Արարատի մարզում տեղի ունեցած վթարից. այցի էին գնում զինծառայողին. 1 զոհ, 2 վիրավոր (լուսանկար)
Արտակարգ Պատահար
Ինչպես արդեն Լուրեր.com-ը տեղեկացրել էր, այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Opel մակնիշի 18 ՍՏ 917 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում, Քյարքիի ոլորաններով բարձրանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մահացածի գլուխն ամբողջովին ջնջխված էր, քանի որ ավտոմեքենայից դուրս էր շպրտվել: Ավտոմեքենայում հայտնաբերվել է Արթուր Գևորգյանի անվամբ ոստիկանության աշխատակցի ծառայողական վկայական և, ըստ տեղեկությունների, մահացածը հենց Ա. Գևորգյանն է, ով աշխատում էր ոստիկանության Ստեփանավանի բաժնում՝ որպես տեղամասային տեսուչ, կոչումով լեյտենանտ էր և նա վարորդի և մեկ ուղևորի հետ գնում էր զինվորի տեսության: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մյուս ուղևորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներն են 20-ամյա Մ. Դավոյանը և 45-ամյա Վ. Դավոյանը, ովքեր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն:
Մանրամասն` այստեղ:



















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան