25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել աշակերտուհուն
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ 25-ամյա Արտյոմ Մանուկյանը Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկում, վարելով Volksvagen մակնիշի 34 VՍ 543 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 16-ամյա Արփինե Մարգարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Մալաթիա բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Ա. Մարգարյանը սովորում է թիվ 195 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան