Արևիկ Ուդումյանը` «Պռեգոմեշի» ուզբեկերեն տարբերակի մասին (տեսանյութ)
Այլ
Օրեր առաջ ArmStar.am–ը ներկայացրել էր ուզբեկ երգչուհի Դուրդոնա Գարուհիի «Qayt yurak» տեսահոլովակը, որտեղ նա կատարում է Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգի ուզբեկերեն տարբերակը: Իրողության վերաբերյալ զրուցեցինք Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանի հետ: «Սիրուշոյի դեպքում առաջին անգամ չէ, որ նման բան է տեղի ունենում, արտասահմացի երգիչները կատարել են նաև «Հավատում եմ», «Քելե-քելե» երգերը: Անշուշտ սա խոսում է երգչուհու մասսայական լինելու մասին: Այս տեսանկյունից դա լավ երևույթ է»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Սիրուշոյի մենեջեր Արևիկ Ուդումյանը:
Մեր այն հարցին, թե երգչուհի Սիրուշոն տեսել է արդյոք այդ տեսահոլովակը, և լսել ուզբեկ երգչուհու կատարումը, Արևիկը պատասխանեց, որ այս պահին երգչուհին Հայաստանում չէ, խիստ զբաղված է գործերով, այդ պատճառով ներկայում դա ճշտել չի կարող: «Շատ դեպքերում մենք տեղյակ ենք լինում, բայց այս դեպքում տեղյակ չենք եղել: Մի բան հաստատ է' իրավաբանները կզբաղվեն հեղինակային իրավունքների պաշտպանության հարցով, կնշվի, որ Սիրուշոն երգի հեղինակն է: Բայց, ամեն դեպքում, մենք մեծ աղմուկ բարձրացնել չենք պատրաստվում»,-նշեց Արևիկը: Մենեջերը պարզաբանեց նաև, որ հիմա շատ զբաղված են. «Հիմա աշխատում ենք մի եվրոպական նախագծի վրա»:




















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան