«Ոսկե գնդակը» ստացավ Նեյմարը, «Ոսկե խաղակոշիկը»՝ Տորեսը
Սպորտ
Ավարտվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը:
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ դարձավ հաղթող հավաքականի հարձակվող Նեմարը, ում հանձնվեց «Ոսկե գնդակը» մրցանակը, երկրորդ տեղում հայտնվեց Անդրես Ինյեստան, լավագույն եռյակը եզրափակեց Պաուլինյուն:
Նշենք, որ Նեյմարն իր ակտիվում ունի 4 գոլ և 2 գոլային փոխանցում:
Մրցաշարի «Ոսկե խաղակոշիկը» հանձնվեց Ֆերնանդո Տորեսին, ով դարձել է 5 գոլի հեղինակ: «Չելսիի» ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի խաղացող Ֆրեդին գերազանցեց միայն դաշտում ավելի քիչ ժամանակ անցկացնելու շնորհիվ: Արդյունքում՝ Ֆրեդը բավարարվեց երկրորդ տեղով, իսկ երրորդ տեղում 4 գնդակով հայտնվեց Նեյմարը: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Ժուլիո Սեզարը: Իսպանիայի հավաքականը դարձավ արդար խաղի մրցանակակիր:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում