Բրազիլիան ֆուտբոլի դաս տվեց. Ռոնալդո
Սպորտ
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է բրազիլացիների խաղը Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության եզրափակչում, որում աշխարհի հնգակի չեմպիոնները հաղթեցին Եվրոպայի և Աշխարհի գործող չեմպիոններին:
«Բրազիլիան ֆուտբոլի դաս տվեց: Թիմը վերահսկում էր խաղը և անհրաժեշտ պահին հարձակվում: Թիմի համար մեծ նշանակություն ունեցավ Նեյմարը։ Ինչ վերաբերվում է Ֆրեդին, ապա կարելի է ասել, որ Բրազիլիան կրկին ունի 9 համար»,-Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ եզրափակչում Բրազիլիան հաղթեց 3:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում