Իսպանիան արդարացում չունի. Բրազիլիան արդարացիորեն հաղթեց. Դել Բոսկե
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակչում իր թիմի խաղը. տեղեկանցում է իսպանական մամուլը:
«Մենք գիտենք, թե որքան դժվար է հաղթելը: Սակայն երբեմ օգտակար է նաև պարտվելը: Դա պետք է, որ թիմն իրեն անհաղթահարելի չհամարի: Իսպանիայի հավաքականը ոչ մի արդարացում չունի, մրցակիցն ավելի ուժեղ էր խաղում և արդարացիորեն հաղթեց: Շնորհավորում եմ բրազիլացիներին հաղթանակի համար: Իհարկե, մի քանի դրվագում բախտը մեզ չժպտաց, օրինակ՝ երբ մեզ խփեցին առաջին և երկրորդ գոլերը: Կցանկանայի շնորհավորել նաև իմ խաղացողներին, ովքեր դաշտում լավ աշխատեցին»,-նշել է Դել Բոսկեն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում