Իսպանացիները կվերադառնան Բրազիլիա, որպեսզի հաղթեն աշխարհի առաջնությունում. Տորես
Սպորտ
Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերանանդո Տորեսը, ով Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության արդյունքում արժանացավ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին, խոսել է եզրափակչում իր թիմի պարտության մասին, տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Բոլորը կարծում են, որ Իսպանիայի հավաքականը պետք է հաղթի յուրաքանչյուր խաղում և դուրս գա եզրափակիչ, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Անհնար է անընդհատ հաղթել: Մենք երկու անգամ հաղթել ենք Եվրոպայի առաջնությունում և մեկ անգամ՝ աշխարհի առաջնությունում: Երեք մրցաշար անընդմեջ հաղթելը ռեկորդ է: Նման պարտությունը կստիպի մեզ վերադառնալ Բրազիլիա, 4-րդ մրցանակ հաղթել և կրկին աշխարհի չեմպիոն դառնալ»,- նշել է Տորեսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում