Վրաստանի ՆԳ նախարարը կժամանի Հայաստան
Արտաքին Քաղաքական
Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Երկօրյա այցի շրջանակներում Գարիբաշվիլին կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեղեկանցում են Վրաստանի ՆԳՆ-ից, մեջբերում է Trend-ը:
Ակնկալվում է նաև վրացի նախարարի հանդիպումն իր հայ գործընկերոջ, Ազգային անվտանգության և ԱԻՆ ղեկավարների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության հարցեր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում