«Քննադատել Իշխան Զաքարյանի գործունեությունը, արդար չէ»
Քաղաքական
«Խորհրդարանի ՕԳԳ-ն զրո եմ գնահատում։ Անհրաժեշտ է ցրել այս խորհրդարանը և կազմակերպել նոր ընտրություններ, որպեսզի այնտեղ ներգրավվեն ոչ կոռումպացված և հասարակության շահերը ներկայացնող անձինք»։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը, անդրադառնալով օրերս Սերժ Սարգսյանի կողմից ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ուղղված քննադատությանը, ասաց.
«Հայաստանում խայտառակ մակարդակի կոռուպցիա կա։ Դժգոհել և քննադատել Իշխան Զաքարյանի գործունեությունից, արդար չէ։ Նա ներկայացրել է փաստեր, որոնք ընդունվել են բոլոր գերատեսչությունների կողմից՝ բացառությամբ երկու դեպքի։ Այդ փաստերն անհերքելի են, որոնք տեղի են ունենում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Խորհրդարանը քաղաքական մարմին է, և բնական է, որ պետք է լինեին քաղաքական քննարկումներ:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ գլխավոր դատախազը պարտավոր է քրեական գործ հարուցել Վերահսկիչ պալատի զեկույցի հիման վրա, և պետք է տեղի ունենա իրավական հետապնդում։
«Հովիկ Աբրահամյանը ՎՊ փաստաթուղթն ուղարկել է Գլխավոր դատախազություն, մենք դեռ կհասցնենք տեսնել՝ արդյոք հետևողական կլինեն, կբացահայտվեն ՎՊ-ի կողմից բացահայտված յուրացումները, քրեական հետապնդումներ կլինեն, թե՝ ոչ»,-ասաց Փոստանջյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան