Սամվել Ղազարյան. «Կարող է՝ Սոնան որոշակի զգացմունքներ ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր մեջ ինչ-որ բան կա»
Այլ
Օրեր առաջ ArmStar.am-ը հրապարակել էր երգչուհի Սոնա Շահգելդյանի հարցազրույցը, որում ասված էր, որ Սոնան և պրոդյուսեր Սամվել Ղազարյանն ընկերություն են անում: Այս մասին ոչ միայն երգչուհին ինքն էր մեզ փոխանցել, այդպես մտածելու առիթ էր տվել նաև երգչուհու ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարի տակ գրված մեկնաբանությունները՝ Երջանիկ եղեք, շատ սիրուն զույգ եք և այլն:

Որոշ ժամանակ անց միայն Սամվել Ղազարյանը որոշեց անդրադառնալ այս հրապարակմանը. «Այդ լուսանկարն արված էր շատ շուտ՝ իմ ծննդյան օրվա լուսանկարներից էր, Սոնան ընդամենը վերցրեց, ինձ էլ ասեց՝ ՛՛Սամ ուզու՞մ ես իմ ու քո ֆոտոն լինի գլավնի՛՛, ասեցի դնում ես ի՞նչ անես, ասեց՝ կարողա՞ դու վախենում ես դրանից, ասեցի՝ չէ, ինչի՞ց պետքա վախենամ, ի՞նչ ունեմ վախենալու: Մի խոսքով, տեղադրեց ու չգիտեմ ինչ հարցազրույց տվեց: Ես ու Սոնան լավ ընկերներ ենք, ինքն աշխատում է իմ ակումբում, մենք կոլեգաներ ենք, ավել ոչինչ չկա մեր մեջ»,- նշեց Սամվել Ղազարյանը:

Սամվելը հերքեց Սոնայի այն ասածը, որ իրենք սիրում են իրար, կամ որ ընկերություն են անում. «Կարողա Սոնան որոշակի զգացմունքներ ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ մեր մեջ ինչ-որ բան կա»: Լրագրողի համար մի փոքր անհասկանալի էր, թե ինչու սովորական ընկերները պետք է իրարից թուլտվություն վերցնեն համատեղ լուսանկարը ֆեյսբուքի էջում տեղադրելու համար: Մենք հարց ուղղեցինք Սամվելին. մի՞թե ընկերներն իրար հարցնում են համատեղ լուսանկար հրապարակել, թե ոչ: Սամվելը ծիծաղելով պատասխանեց. «Այո', մի փոքր անհասկանալի է, բայց դա երևի Սոնայի կողմից արվել էր նրա համար, որովհետև գիտեր, որ սենց արձագանք կստանա»:
Սամվելի խոսքերից այնպիսի տպավորություն էր, որ Սոնայի քայլերի մեջ դիտավորություն կա, նա միտումնավոր Սամվելին հարցրել է, թե կարող է արդյոք լուսանկարը դնել իր էջում, որպեսզի Սամվելը պատասխանի, որ թաքցնելու բան չունի, ու ինքն էլ նման հայտարարություն անի: «Դե հա, երևի»,- այս մտքին այսպես պատասխանեց Սամվել Ղազարյանը:

Այնուամենայնիվ մեզ հետաքրքիր է, թե այդ ինչի մասին է արտահայտվել պրոդյուսերը՝ ասելով, որ «թաքցնելու բան չունի»: Այսպես ասում են, երբ իսկապես թաքցնելու բան են ունենում, կամ, երբ դա բացահայտելու առիթ է լինում: Հարցրին, թե այդ դեպքում պրոդյուսերն ինչու՞ նկարի տակ մեկնաբանություններ ու բարեմաղթանքներ արած մարդկանց մի գրությամբ չի պատասխանել, որ նրանք ընդամենն ընկերներ են, ոչ թե սիրելիներ. «Ասեմ, ես չէի ուզում ծավալվեր, ուզում էի բանի տեղ չդնեի, անցներ գնար, բայց երբ զգացի, որ քննարկումները շարունակվում են, որոշեցի ասել, որ տենց բան չկա, իմ սիրտն ազատ ա, մեր մեջ ոչինչ չկա»:
ArmStar.am-ն առաջարկեց Սամվելին նախևառաջ Սոնային ասել, որ իրականում իրենց հարաբերություններում այլ բան չտեսնի ու չփնտրի, հետո նոր հանրությանը. «Վայ, Սոնային հազար անգամ եմ ասել, օրը մի քանի անգամ եմ ասում»:
Հետևությունները թողնում ենք ձեզ:
Զրուցեց՝ Աշխեն Մնացականյանը
Լուսանկարները՝ Սոնա Շահգելդյանի և Սամվել Ղազարյանի ֆեյսբուքյան էջերից:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան