Մխիթարյանի հեռանալուն համակերպվել դժվար կլինի. Գրաչև
Սպորտ
Դոնեցկի «Շախտյորի» նախկին ֆուտբոիստ Վիկտոր Գրաչևը, խոսելով Մոսկայի «Սպարտակի» հետ դոնեցկյան թիմի խաղի մասին, անդրադարձել է թիմի ֆուտբոլիստների հետ կապված խնդիրներին:
«Առայժմ ֆուտբոլում թիմի խաղը չեն վճռում բացառապես պաշտպանները, կիսապաշտպանները կամ էլ հարձակվողները: Արդյունք կլինի այն ժամանակ, երբ ամբողջ թիմը գրագետ պաշտպանվի և հարձակվի: Իհարկե, հիմա Լուչեսկուն տարբեր մեթոդներ է փորձում, քանի որ Ֆերնանդինյոյի հեռանալուց հետո կենտրոնական գոտու խնդիրն առաջնային է դարձել: Բացի այդ, թիմում չկա Մխիթարյանը, ով «Շախտյորի» խաղը վճռում էր, ինչպես հարձակման գծում, այնպես էլ՝ պաշտպանությունում: Ֆերնանդինյոն և Մխիթարյանն առանցքային խաղացողներ են դոնեցկցիների համար, և նրանց հեռանալուն համակերպվելը դժվար կլինի: Սակայն, այնուամենայինիվ, «Շախտյորը» Լուչեսկու ունի, ով գիտե թե ինչ անել նման իրավիճակում»,-Վիկտոր Գրաչևի խոսքերը մեջբերում է footballnews.com.ua-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում