Մխիթարյանը, հնարավոր է, զրկվի աշխատավարձի 50%, կամ նույնիսկ՝ 90%-ից
Սպորտ
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարու Հենրիկ Մխիթարյանը, հնարավոր է, տոգանվի դոնեցկյան թիմի մարզումներին չներկայանալու համար:
Ինչպես տեղեկացնում է hotsport.ua կայքը, արձակուրդից հետո ակումբին չմիանալու դեպքում թիմի ֆուտբոլիստները տուգանվում են ամսեկան աշխատավարձի 50%-ի չապով, իսկ եթե դեպքը նորից է կրկնվում, ապա տուգանքը կազմում է 90%: Եթե ֆուտբոլիստը չի տեղեկացնում մարզումներից բացակայելու մասին, տուգանքը կազմում է 20%, իսկ եթե դա կրկնվում է, ապա ֆուտբոլիստը վճարում է ամսեկան աշխատավարձի 40%-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը դոնեցկյան թիմին պետք է միանար հունիսի 23-ին, այսինքն՝ հայ ֆուտբոլիստն արդեն բաց է թողել 8 օր: Սակայն նշված չէ, թե որքան պետք է վճարի ֆուտբոլիստը, եթե բացակայում է երկար ժամանակ:
Նշենք, որ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը կազնում է 1 մլն եվրո:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում