Աղվան Հովսեփյանի ելույթի ժամանակ օտարերկրյա հյուրերից մեկը նախընտրեց պառկել ու քնել (ֆոտո)
Հայաստան
ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, որոնց այսօր ընդունեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
Մինչ Աղվան Հովսեփյանը ողջունում էր պատվիրակներին ու ստորագրում համաձայնագրեր, իսկ լրագրողներն աշխույժ լուսաբանում էին, օտարերկրյա հյուրերից մեկը տեղավորվելով փոքրիկ դահլիճի հետևի աթոռներին, խնամքով հանեց պիջակը, գցեց աթոռներից մեկի թիկնակին, ապա հանեց նաև կոշիկները և պառկեց քնելու։
Այդ ընթացքում Հայաստանի և Մոլդովայի գլխավոր դատախազները ստորագրեցին երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր, իսկ Հայաստանի և Կիպրոսի գլխավոր դատախազները՝ համագործակցության հուշագիր. գրում է tert.am-ը։
Շարունակությունը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից