Վարչապետն ու նրա եղբայրը մաքրվում են «Նաիրիտից»
Հայկական Մամուլ
Երեկ, մինչեւ օրվա վերջ «Նաիրիտում» թաքցնում էին փոխտնօրեն, վարչապետի եղբայր Աշոտ Սարգսյանի աշխատանքից ազատման մասին լուրը: Գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը չէր մեկնաբանում այս տեղեկությունը, ընդամենը նշելով, որ նման հրաման չկա:
Թերթի տեղեկություններով, սակայն, «Նաիրիտի» փոխտնօրենի աշխատանքից ազատման հրամանն ստորագրված է: Նրան ոչ ոք չի ազատել գործից:
Աշոտ Սարգսյանը հեռացել է «հանգստանալու» նպատակով, սեփական դիմումի համաձայն, ենթադրաբար՝ եղբոր հրահանգով: Ընդ որում, գործարանի համար խիստ ճակատագրական պահի, երբ ռուսական «Իտեռան» հրաժարվում է գործարքից, Մոսկվայի արբիտրաժային դատարանը լսում է «Մեժգոսբանկն» ընդդեմ «Նաիրիտի» ֆինանսական հայցը, իսկ գործարանի 3000-անոց կոլեկտիվն աղքատության եզրին է եւ դեռ անցյալ հուլիսի աշխատավարձը չի ստացել:
Տեղեկացված աղբյուրը գործարանի աշխատակազմում հայտնում է, որ Աշոտ Սարգսյանի պաշտոնական աշխատավարձը հասնում էր մոտ 3,5 մլն դրամի եւ որ ամենաբարձրերից էր:
Մանրամասները` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը