Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները թևակոխել են նոր, առավել լարված փուլ
Հայկական Մամուլ
Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները թեւակոխել են նոր, առավել լարված փուլ:
Ըստ այդմ, Տ. Սարգսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, թե իր «օֆշորային սկանդալի» պատմության թիկունքում կանգնած է Հ. Աբրահամյանը:Մատուցվել է նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «տեղում չէ», քանի որ չի շտապում կենսագործել վարչապետին «ջրից չոր դուրս բերելու» «օպերացիան»: Եվ որպեսզի ասվածն առավել արժեքավոր լինի, Տ. Սարգսյանը տարաբնույթ փաստարկներով փորձել է ապացուցել, թե այդ պաշտոնյաները, ինչպես եւ ՎՊ նախագահը, կառավարվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Ըստ նույն աղբյուրների՝ չի բացառվում, որ առաջիկայում, բացի գլխավոր դատախազից, փոխվի նաեւ ԱԺ նախագահը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա եղբոր' Ջոնիկ Աբրահամյանի դիզվառելիքային չարաշահումներն էլ առաջիկայում լուրջ ընթացք կստանան:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը