«ԲՀԿ խմբակցությունը բոյկոտել է Սամվել Բալասանյանի հրավերը»
Հայկական Մամուլ
ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունը նախօրեին բոյկոտել է Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի`Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնակատարություններին մասնակցելու հրավերը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից միջոցառմանը մասնակցել են միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Տիգրան Ստեփանյանն ու Գրիգոր Գրիգորյանը' Շերիֆը:
Իսկ մյուսները, հատկապես ԲՀԿ-ի քաղաքական թիմը, միջոցառումներին չի մասնակցել վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով. բանն այն է, որ միջոցառումների մասնակից պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյան`«զորահանդեսը ընդունողը», եղել է Տ. Սարգսյանը:
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը հրավերը ստացել է, սակայն անձամբ չի կարողացել մասնակցել աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով. «Իսկ վարչապետի գործոնը նման դեպքերում ինձ չի էլ հետաքրքրում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այօսրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը