«Պոլիտեխնիկում» վատնել են 18 մլն 286 հազար 607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը բացահայտել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ոչ շարքային աշխատակիցները, «իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, վատնել են պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ 18 մլն 286 հազար 607 ՀՀ դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը»:
Ավելին, այս առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Սակայն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը չի հավատում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության բացահայտումներին:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ է կատարվում Պոլիտեխնիկում, ռեկտորը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ: Ով որ այդ հայտարարությունը տվել է, նրանցից էլ այդ հավաստի աղբյուրներն ուզեք»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը