Արտակ Բուդաղյանին մեղադրա՞նք կառաջադրեն
Հայկական Մամուլ
Հնարավոր է առաջիկայում, Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցածի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, գործում որպես կասկածյալ ներգրավվի, այնուհետև նրան մեղադրանք առաջադրվի զինված հարձակում իրականացնելու համար: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հետաձգել է գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը: Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը երեկ այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին:
«Բողոքարկումը ներկայացրել ենք հենց գլխավոր դատախազին, որովհետև մենք որևէ հույս չունենք, որ զինդատախազի կողմից կարող է անաչառ մոտեցում լինել՝ հաշվի առնելով դեպքից հետո արված հայտարարությունները»,- երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Ալումյանը: Վերջինս չի ցանկացել մեկնաբանել Բուդաղյանին որպես կասկածյալ ներգրավելու հավանականությունը՝ հայտարարելով, որ չի ցանկա¬նում անգամ ենթադրել, որ կարող է նման բան լինել:
Մանրամասները' «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը