ԴԱՀԿ ղեկավարը` իր` մաքսայինի պետ դառնալու մասին
Հայկական Մամուլ
Քիչ էր մնացել պաշտոն ստանայիք՝ ասացինք ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին:
«Ո՞վ է ասում»:
Չար լեզուները. հենա-հենա մաքսայինի պետ էիք դառնում: Մայիսին Ձեր գերատեսչությունում մասնակի հանձնում-ստանձնում էիք գրեթե սկսել:
«Լրագրողների երևակայությունը չափ ու սահման չունի, դո՞ւք եք նման բաները որոշում»:
Մեկ-մեկ կարծես`այո:
«Չէ, դուք չեք որոշում, որոշում է երկրի նախագահը»:
Ե՞րբ. ասում են`աշնանը որոշելու է:
«Երբ որ կասի: Հիմա աշխատում ենք»:
Փաստորեն, պայմանավորվածություն կա, Դուք էլ սպասում եք:
«Չէ-չէ, աշխատում ենք»:
Մանրմանասները`«Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը