ՀՀԿ-ականը խլում է ՕԵԿ-ականի բիզնեսը
Հայկական Մամուլ
Մասիսից ընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հայրենի Դարակերտ գյուղում պատրաստվում է գյուղատնտեսական մեծ բազա կառուցել, որտեղ մեծածախ և մանրածախ վաճառքի կդրվի գյուղատնտեսական ցանկացած ապրանք՝ գյուղտեխնիկայից սկսած, վերջացրած թունաքիմիկատներով:
Ուշագրավ է, որ Մասիսի շրջանում թունաքիմիկատների մենաշնորհը նախկին ՕԵԿ-ական Մհեր Բաղդասարյանին՝ Թույների Մհերին է պատկանում, որի հետ Մուրադյանի տևական լարված հարաբերությունները հարթվեցին նախագահական ընտրությունների շեմին, սակայն դրանք նորից փչանալու հեռանկար է նկատվում, քանի որ Մուրադյանը, ըստ ամենայնի, խլում է Բաղդասարյանի բիզնեսը:
Մանրամասները`«Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը