«Չելսին» Ռունիի համար 20 մլն է առաջարկում
Սպորտ
«Չելսին» մտադիր է պաշտոնական առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդին» Ուեյն Ռունիի տեղափոխության հարցի վերաբերյալ. տեղեկացնում է The Telegraph-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 20 մլն ֆունտ առաջարկել 27-ամյա հարձակվողի համար: Ավելի վաղ տեղեկացվեց, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչը՝ Մոյեսը հանդիպելու է Ռունիին, որպեսզի վերջինիս առաջարկի չլքել ակումբը:
Ինքը ֆուտբոլիստը մտադիր է լքել «Յունայթեդը»: Իրենց հերթին՝ «կարմիր սատանաները» պատրաստ են վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն՝ 35 մլն ֆունտի դիմաց:
Ռունիին ձեռք բերելուն հավակնում են նաև ՊՍԺ-ն, «Ռեալն» ու «Արսենալը»:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում