Օզբիլիսը` իր հաղթական գոլի մասին (տեսանյութ)
Սպորտ
Երեկ «Կուբանը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Կարպատների» հետ: Խաղից հետո Հայաստան ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Կուբանի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է.
«Խաղը դժվար և հետաքրքիր ստացվեց: Մենք երկու անգամ հաշվի մեջ զիջեցինք: Զգում էի, որ մեր գոլերը անպայման կխփենք: «Կարպատների» ֆուտբոլիստները ձգտում էին հաջողության, սակայն մենք նույնպես ձեռքներս ծալած չէինք սպասում: Հավաքների ժամանակ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, երբ թիմերը խաղում են այդքան ծանրաբեռնված: Նման դեպքերում հաղթանակի համար պետք է կիրառել նաև այլ հատկությունները. որոշ դրվագներում հանկարծակի խաղալ` անհատական վարպետության հաշվին, որոշ դրվագներում օրիգինալ կերպով խաղարկել ստանդարտները: Ինձ բավականացրեց երկու փորձը: Ես նկատեցի, որ դարպասապահը դուրս է եկել դարպասից և հարվածեցի մինչև սուլիչը: Ինձ թվաց, թե մրցավարը չի զգուշացրել հարվածել իր հրահանգից հետո, ինչի արդյունքում էլ դեղին քարտ ստացա: Իսկ երկրորդ հարվածս ավելի լավ ստացվեց:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է կրասնոդարյան թիմի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Հաղթական գոլի հեղինակը դարձել է Օզբիլիսը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում