Օգնենք անօգնական ծեր մարդկանց
Հասարակություն
Օրերս լրագրողների հետ հանդիպմանը «Սաթենիկ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, «Նարեկ» ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը և ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը տեղեկացրին, որ սեփական նախաձեռնությամբ 1999-ին բացված «Նարեկ» ծերանոցը, որը հետագայում տեղափոխվել է Աբովյան քաղաք, այսօր օգնության կարիք ունի։ Այս պահին ծերանոցում 36 տարեց մարդ է ապրում ու այժմ ֆինանսական խնդիրներ ունեն ու հովանավոր են փնտրում։
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Լուսավորչի Կանթեղ Եկեղեցասիրաց Միություն»-ը, անդրադառնալով բարձրացված խնդրին, Lurer.com-ին տեղեկացրեց, որ որոշել է աջակցել ծերանոցին և ակնկալում են նաև քաղաքացիների օգնությունը:
«Խնդրում ենք հնարավորինս աջակցել՝ տրամադրելով հագուստ, սնունդ, գումար։ Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 091 59 27 47 կամ 091 43 18 42 մինչև հուլիսի 14-ը:
Ձեր կողմից նվիրաբերված յուրաքանչյուր բան կհասնի «Նարեկ» ծերանոցին, և մենք բոլորս այդ կերպ կթեթևացնենք նրանց հոգսը:
Խնդրում ենք անտարբեր չգտնվե՛լ, քանի որ խոսքը անօգնական ծեր մարդկանց մասին է:
Կանխավ շնորհակալություն»:
Նշենք, որ «Նարեկ» ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը ասուլիսին նաև ասաց, որ եթե գտնվի բարեգործական մի կազմակերպություն, որն ամիսը 300-400 հազար փոխանցի, իրենց այդ գումարը կբավականացնի:
Բացի այդ, քանի որ ծերերը ծերանոցում են ապրում, նպաստ չեն ստանում: Ինչպես ասաց ծերանոցի տնօրենը, կառավարությունը որոշում է ընդունել, որ ծերանոցների ծերերը նպաստ չստանան։ Հաշմանդամության կարգ ունեն, բայց չեն ստանում, եթե նպաստ ստանային, բարեգործներին չէին դիմի:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան