Եթե «Շախտյորի» կազմում լիներ Մխիթարյանը, ամեն ինչ այլ կերպ կլիներ. Բելանով
Սպորտ
Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Իգոր Բելանովը մեկնաբանել է ուկրաինական ակումբների ելույթները միացյալ առաջնությունում:
Հիշեցնենք, որ աղյուսակը գլխավորում է «Դինամոն» (6 միավոր), երկրորդ տեղում «Շախտյորն» է (4 միավոր), երրորդ՝ «Սպարտակը» (1 միավոր), իսկ վերջին տեղում հայտնվել է «Զենիթը» (0 միավոր):
«Որոշ առումով դոնեցկյան թիմի բախտը չբերեց: Նրանք մի քանի պահեր ունեցան: Եթե նրանց կազմում լիներ անցած մրցաշրջանի լավագույն ռմբարկու Հենրիկ Մխիթարյանը, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Երկու խաղում էլ ուկրաինացի երկրպագուներին և մասնագետներին հետաքրքիր էր հետևել «Շախտյորի» նորեկների խաղին` Վոլովիկին, Վելինգտոնն և Ֆրեդին: Երբ ավարտվի թիմին հարմարվելու գործընթացը նորեկ բրազիլացիներն իրենց տաղանդը կցուցադրեն ողջ հմայքով»,-Բելանովի խոսքերը մեջբերում է port-express.ua-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում