Իսպանացիները չէին պարտվի չեզոք մարզադաշտում. Մարադոնա
Սպորտ
Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Բրազիլիա-Իսպանիա խաղին է անդրադարձել Դիեգո Մարադոնան: Լեգենդար արգենտինացին կարծում է, որ իսպանացիներն ամենևին էլ թույլ չեն բրազիլացիներից՝ չնայած որ պարտվեցին եզրափակչում:
Հիշեցնենք, որ հնգակի չեմպիոնները եզրափակչում հաղթեցին 3:0 հաշվով:
«Իսպանացիների բախտը չբերեց, որ մրցաշարը տեղի ունեցավ Բրազիլիայում: Բրազիլացիները չէին հաղթի նրանց, եթե պայքարը տեղի ունենար չեզոք մարզադաշտում», – այս մասին նշել է Մարադոնան՝ հավելելով, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կրկին մնում է Մեսսին:
«Մեսսին շարունակում է մնալ լավագույնը: Նա դեռ ավելի լավն է քան Ռոնալդուն և Նեյմարը: Մեկ տարի անց կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Հույս ունեմ, որ Արգենտինան հաղթանակի կհասնի»,- Մարադոնայի խոսքերը մեջբերում է goal.com-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում