Արթուր Աբրահամը երկարաձգեց պայմանագիրը Sauerland Event-ի հետ
Սպորտ
Սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը պայմանագիրը երկարաձգել է գերմանական Sauerland Event պրոմոուտերական ընկերության հետ:
Նոր պայմանագրի համաձայն՝ Աբրահամն ընկերության հետ կհամագործակցի մինչև 2015-ը:
Նշենք, որ հայ բռնցքամարտիկը հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 24-ին:
«Այո, պայմանագիրը կնքվել է երկուշաբթի օրը: Ես մենամարտելու եմ օգոստոսի 24-ին: Անհամբերությամբ սպասում եմ մարզչիս և Sauerland Event ընկերության հետ համատեղ աշխատանքի շարունակությանը»,-Աբրահամի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում