Գյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը «Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ «Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». Սուքիասյան Հրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը Շինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիր Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունը Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին Ծաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Երևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանում Զինծառայող է վիրավորվել Հանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոե 

Հունիսի 2-ին մահացել է բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանը

Գիտություն և Մշակույթ

Բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը ծնվել է Կ. Պոլսում (1758 թ.): Նրա պապը ադրիանապոլսցի Ինճիճի Հաջի Միքայելն է, իսկ հայրը` Ինճիճի Պողոս Միքայելյանը։ Մայրը` Տիրուհին, հիշատակվում է պատմաբան Միքայել Չամաչյանի (1738-1823) քույրը:

1770-ին հայրը նրան ուղարկում է Վենետիկի Մխիթարյան միաբանություն։ Այնտեղ հետագայում աշակերտում է միաբանության առաջնորդ, արքեպիսկոպոս Ստեփանոս Ակունց Քուվերին (1740-1824): 1774 թ. ընտրում է հոգևորականի կյանքը, դառնում Մխիթարյան միաբանության անդամ։ 1786-ի վերջերին գալիս է Կ. Պոլիս, որտեղ մնում է չորս տարի։ 1790-ին վերադառնում է Վենետիկ: 1805-ի մարտի 14-ին բուժման և աշխարհագրական որոշ վայրեր աչքի անցկացնելու համար կրկին գալիս է Կ. Պոլիս:

Մեծ վաստակ ունի 1810-ին հիմնադված Արշարունյաց միությունում, որի նպատակն էր հայերի շրջանում տարածել նոր հայերենով հրատարակված գրքերը։ 1815-ին բռնկված հրդեհից նրա ամբողջ գրադարանը մոխրի է վերածում։ Այրվում են նաև Օսմանայն պետության աշխարհագրության երկրորդ և երրորդ հատորները։ 1819-ին Գյուզյան ընտանիքի գլխին եկած փորձանքի ժամանակ նրանց հետ ծանոթ լինելու վախից փախչում է Օդեսա: Դրությունը կարգավորվելուց հետո` 1820-ին, կրկին վերադառնում է Կ. Պոլիս։ Այդ ընթացքում Գյուզյան ընտանիքի հովանավորության տակ գտնվող Արշարունյաց միությունը կազմալուծվում է։ Այդ պատճառով ավարտվեց նաև միության կողմից ֆինանսավորվող «Եղանակ Բյուզանդեան» կոչված տարեգրքի հրատարակությունը:

Ունեցել է բանասիրական, խմբագրական բեղուն գործունեություն։ 1791-ին Վենետիկում լույս է ընծայել «Տեսութիւն համառօտ, հին և նոր աշխարհագրոիթեան» չափածո երկը, որը թարգմանվել է իտալերեն, մասամբ ֆրանսերեն: 1794-ին հրատարակել է «Ամարանոց Բիւզանդեան» գիրքը, 1799-1802-ին` «Տարեգրութիւն»-ը, որը «Ազդարարից» հետո երկրորդ պարբերականն էր հայ իրականությունում և առաջինը` աշխարհաբար լեզվով։ Պարունակում էր ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ։ 1803-20-ին «Տարեգրութիւն»-ների փոխարեն հրատարակել է «Եղանակ Բիւզանդեան Բազմավէպ» աշխարհաբար տարեգիրքը, ավելի ճոխ, բազմազան բովանդակությամբ և ավելի մեծ ծավալով, գեղեցիկ նկարազարդումներով։ 1824-ից լույս է ընծայել «Դարապատումների» շարքը, տարեկան մեկ կամ երկու հատոր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մեկ դարի քաղաքական, մշակութային իրադարձությունների պատմությունը։ Հրատարակել է պատմա-բանասիրական, աշխարհագրական մի քանի հետազոտություններ, որոնք պարունակում են հարուստ նյութ հին Հայաստանի պատմության, աշխարհագրության, տեղագրության, հնությունների մասին:

Այդ աշխատություններից առավել կարևորներն են՝ «Աշխարհագրութին չորից մասանց աշխարհի» բազմահատորյակի առաջին մասի Ա հատորը և երկրորդ մասի Ե-Զ հատորները (1806, 1804), «Ստորագրութիւն հին Հայաստանեայց» (1822). մանրամասնորեն խոսվում է պատմական Հայաստանի 16 նահանգների մասին, տրվում է նրանց տեղագրական, աշխարհագրական նկարագիրը. վերահրատարակվում է նույն տարում, «Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» (երեք ստվար հատորներ, Վենետիկ, 1835) և այլն:

Հրատարակել է մի քանի աշխատություն էլ, որոնք օգտագործվել են որպես ուսումնական ձեռնարկներ, ինչպես` «Պատմութիւն կենդանեաց ի չորս կարգս բաժանեալ՝ ի ցամաքային, ի ջրային, յերկակենցաղ և յօդային» (Վենետիկ, 1801, Բ տպագրություն` 1810): 1812-ին հիմնադրված Արշակունյաց ընկերության խնդրանքով գրել է մի աշխատություն` ազգասիրության մասին:

1828-ին սկզբներին Կ. Պոլսի կաթոլիկ հայերն Անկարայից աքսորվեցին, Ինճիճյանն էլ Կ. Պոլսում մնալը վտանգավոր համարելով` նույն տարվա մայիսին վերադարձավ Վենետիկ։ Այստեղ մեկ տարի առաջ մահացած Գաբրիել Ավետիքյանի (1751-1827) փոխարեն ընտրվում է միաբանության փոխառաջնորդ և պաշտոնավարելու ժամանակ էլ վախճանվում ( 1833 թ. հուլիսի 2):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետոԵրևանում 2 փողոց կանվանափոխվի Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է փաստաթղթերի պատճառովՊենտագոնը պլանավորում է Ուկրաինայի համար զրահատեխնիկայի աշտարակների համար բաղադրիչներ գնել#ՈՒՂԻՂ․ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ Ինչի՞ քաղաքապետը բարձր վարձատրության կարիք չունի. դեռ էլի է բարձրանալու.ԽաչատրյանԱնկարայում ձերբակալվել է 25 մարդ, այդ թվում՝ երկու փոխքաղաքապետ Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանըԲելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար. ԼուկաշենկոՌուսաստանի երկնքում երկու ինքնաթիռ, մի քանի րոպե տարբերությամբ, աղետի ազդանշան են ուղարկելՎարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեցԽորվաթիան սկսել է տուգանել բժշկական զննումներից խուսափող զորակոչիկներին 1մլն 320 հազարից՝ 2 միլիոն դրամ. քաղաքապետի եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան Երևանի բյուջեն 159 միլիարդ է դարձել ժողովրդի հաշվին․ այդ գումարը պետք է ծախսվի ժողովրդի համարWP. ԱՄՆ-ը և Եվրոպան պատրաստում են չորս կետից բաղկացած խաղաղության ծրագիր Ուկրաինայի համարԷրդողանի գլխավոր խորհրդականը քննադատել է Ադրբեջանում գլխաշոր կրող աշակերտուհիների կրթության իրավունքի սահմանափակումըՄԱԿ. Ավելի քան 216,000 եմենցի լքել է իրենց տները մարտական ​​գործողությունների պատճառովՖրանսիայում մոտ 200 լիցեյներ զգուշացվել են բողոքի ցույցերի պատճառով գործունեության հնարավոր խափանումների մասին Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է.ԳալջյանԱՄՀ-ն Հայաստանի համար 5,5% տնտեսական աճ է կանխատեսում 2026 և 2027 թվականներինԱպրուստը ոչնչացնելու տեսարանից հետո քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն.Սուքիասյան
Ամենադիտված