Չեմպիոնների լիգա. «Շիրակը» ջախջախեց «Տրե Պենեին»
Սպորտ
Գյումրիում ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրակ»-«Տրե Պենե» հանդիպումը:
Հայաստանի թիմը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գյումրեցիների կազմում փայլեց Ֆոֆանա Բեկոն, ով հանդիպման 36-րդ րոպեին առաջ մղեց «Շիրակին»: Թիմերը գնացին ընդմիջման հենց այդ հաշվով: Երկրորդ խաղակեսում Բեկոն նաև հեթ-տրիկ ձևակերպեց. նախ՝ 54-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0, ապա՝ 10 րոպե անց, գոլերի տարբերությունը հասցրեց 3-ի:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում