Հենրիկ Մխիթարյանը՝ Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Ուկրաինայի Պրեմիեր լիգան երկրպագուների հետ համատեղ որոշել է 2012/13 մրցաշրջանի մրցանակակիրներին. տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: Հարցմանը մասնակցել է 853 երկրպագու:
Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Միրչա Լուչեսկուն:
Նշենք, որ սա դոնեցկցիների մարզչի 6-րդ անընդմեջ մրցանակն էր և 7-րդը՝ կարիերայում:
Հենրիկ Մխիթարյանը ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, իսկ Էդուարդ Սոբոլը՝ լավագույն երիտասարդ խաղացող:
Նշենք, որ մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին Օդեսայում Ուկրաինայի Սուպերգավաթի խաղարկության խաղից առաջ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում