Ո՞ւր է մեկնում դերասանուհի Շուշաննա Թովմասյանը (ֆոտո)
Այլ
Ամառն արդեն լիովին իր դիրքերի մեջ է, և ամառային հանգստի սիրահարները արդեն պլանավորում են, թե ինչպես անցկացնեն ամառային հանգիստը: Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հանգստի հետ կապված իր հիշողությունները և նախընտրություններն ունի:
Այս մասին նրա հետ զրուցել է armstar.am-ը.
«Ես սիրում եմ հանգստանալ այնտեղ, որտեղ կա ծով և կա արև,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Շուշաննան, - Էքստրիմ սիրում եմ, բայց մշտապես դրա մեջ չեմ կարող լինել: Սիրում եմ նաև մարդկանց հետ շփվել, սիրում եմ նաև պարզապես քնել, տեսարժան վայրեր գնալ»:
Դերասանուհին հանգստի առումով հարմարվող է, բայց նաև զանազանություն է սիրում: Նա այն մարդկանցից է, ով հանգստի ժամանակ ձեռք բերած ծանոթների հետ կապը պահում է. «Այն մարդը, ով հետաքրքիր է, անկեղծ է, դու ուզում ես պահել նրա հետ կապը, և էական չէ' որտեղ ես ծանոթացել նրա հետ»:
Իսկ մեր այն հարցին, արդյո՞ք ամառային հանգստի ժամանակ սիրավեպ ունեցել է, դերասանուհին պատասխանեց. «Դա ավելի շատ ճամբարի տարիներին էր, երբ ամռանը գնում էինք ճամբար և հետաքրքիր պատմություն էինք բերում մեզ հետ և սկսում պատմել ընկերուհիներին: Բայց ճամբարը վերջանում էր, սիրո պատմությունն էլ հետը»: Սա իհարկե ճամբարային պատմություններից, իսկ հիմա. «Սիրային պատմություններով հանգստից հետ չեմ գալիս, հիմա ավելի փորձում եմ հանգստանալ և այդպիսի բաների վրա չեմ կենտրոնանում»:
Դերասանուհին հանգստի գնալուց իր ճամպրուկի մեջ պարտադիր ունենում է ատամի խոզանակ և օծանելիք, իսկ գրքերի հանդեպ սերն արտահայտվում է նաև հանգստյան տներում, եթե այնտեղ լինում են գրքեր, սիրում է կարդալ:
Շարունակությունը՝ այստեղ:





















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան