Էջմիածնի համար օֆշորային սկանդալը հիմնավորված չէ
Հայկական Մամուլ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի անունը շրջանառվում է օֆշորային հայտնի սկանդալի շրջանակներում: Յուրաքանչյուր հրապարակումից հետո Արարատյան թեմն իր պարտքն է համարում հերքել Նավասարդ Կճոյանի առնչությունն օֆշորային սկանդալին: Դեռ մի բան էլ մեղադրում է լրատվամիջոցներին իր բարի համբավն արատավորելու համար:
«Բացի հրապարակումներից, որոշակի ուսումնասիրություններ պատկան մարմինների կողմից հրապարակված չեն, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում կամ ոչ; Էջմիածնի համար արժանահավատ չեն կարող լինել հոդվածները, հրապարակումները, քանի դեռ նրանք համապատասխան մարմինների կողմից չեն հաստատվել կամ հերքվել: Դրա համար մենք պետք է նախընտրեինք մեր մոտեցումները, մեր կեցվածքն արտահայտել այն ժամանակ, երբ որ հավաստի կդառնան հրապարակումների մեջ արտահայտված տեսակետները»,- մեր հարցին ի պատասխան, ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի հուլիսի 3-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը