«Ոչ մեկն էդ էրեխից նման բան չէր սպասում». Լուսաղբյուր գյուղում ինքնասպան է եղել 16-ամյա մի աղջիկ
Հայկական Մամուլ
Երեկ առավոտյան Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 16-ամյա միաղջիկ:
«Հրապարակ»-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատեց նաեւ Լուսաղբյուր համայնքի ղեկավար Մանվել Խաչատրյանը, ասելով, որ ամբողջ գյուղն է ցնցված կատարվածից. «Ապշած ենք ուղղակի, ոչ մեկն էդ էրեխից նման բան չէր սպասում, ինքը շատ լավ երեխա էր, գերազանց սովորող, շփվող, աշխույժ, 11-րդ դասարանում էր սովորում: Սոցիալապես էլ ապահով ընտանիքից էր, նրանց բարեկամները հայտնի, ճանաչված, հարգված մարդիկ են, հենց երեկ եմ տեսել էդ երեխային, խոսել ենք իրար հետ, ամեն ինչ նորմալ էր, ցնցված ենք ուղղակի»: Աղջիկն այդ քայլին դիմելուց առաջ ոչ մեկի հետ չի խոսել, ոչ մի գրություն չի թողել:
Առավել մանրամասն'«Հրապարակ»-ի հուլիսի 3-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը