Թեւքերը ծալելն արգելված է
Հայկական Մամուլ
ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը ներքին հրաման է արձակել՝ արգելել զինծառայողներին համազգեստի թեւքերը ծալել: Իսկ այս շոգին այդպիսով զինվորները փորձում են ծանր ձմեռային համազգեստը հարմարեցնել եղանակին:
Ինչպես հայտնի է, եւ ՀՀ, եւ ԼՂՀ բանակը չունի ամառային համազգեստ, եւ ամռան տապին զինծառայողները պետք է կրեն նույն հագուստը, ինչ ձմռանն են կրում:
Իսկ թեւքերը ծալել չեն թույլատրում, քանի որ «զինվորը զինվորի նման պետք է լինի», սակայն զինծառայողները դժգոհում են, որ խեղդվում են երկարաթեւ համազգեստի մեջ, եւ ամառվա խեղդող շոգին ծառայելը դժվար է:
Եղել են նաեւ զինծառայողների ընդվզման դեպքեր, որոնք,սակայն,պատժվել են հրամանատարական կազմի կողմից: Թե որն է այս տարօրինակ հրամանի հիմնավորումը, պարզ չէ:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը