Գյումրու քաղաքապետին սպասարկող «Range Rover»-ի վրայից հանվել են ԱԺ համարանիշները
Հայաստան
Այսօր՝ հուլիսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևանի բնակիչ Գարիկ Պետրոսյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հանդիսանում է Գյումրու քաղաքապետ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի վարորդը, ով վարում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Խաչատուր Բալասանյանի անվամբ հաշվառված «Range Rover» մակնիշի՝ 11 OO 035 համարանիշի ավտոմեքենան:
Նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել այն բանի համար, քանի որ ավտոմեքենայի դիմապակու սահմանված տեղում չի ունեցել փակցված ԱՊՊԱ և տեխզննման կտրոնները: Նշված ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է եղել ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում գրանցված 060 OO 01 համարանիշները:
Շարունակությունը՝ այստեղ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից