Լոռի-Մարտակերտ բարեկամության կամուրջներ
Հայկական Մամուլ
Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջեւ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թ. հունիսի 27-29 տեղի ունեցավ Լոռու մարզի պատվիրակության հերթականՙ չորրորդ այցը Արցախ: Պատվիրակությունը, որի կազմում Լոռու մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ եւ հասարակական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ էին, գլխավորում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Այցի առաջին օրը «Վալլեքս Գարդեն» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում: Լոռի-Արցախ բարեկամության զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վալլեքս» խմբի փոխնախագահ, «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը պարգեւատրվեց Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալով:
Այցի երկրորդ օրը պատվիրակությունն այցելեց Գանձասար, այդուհետեւՙ «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերության ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում գտնվող Լեռնահարստացուցիչ համալիր, որտեղ եղավ տարբեր արտադրական օղակներում, ծանոթացավ ինչպես արտադրական գործընթացներին, այնպես էլՙ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումներին:
Պատվիրակությունը եղավ նաեւ Կաշենի կառուցվող լեռնահանքային համալիրում, որտեղ արդեն իսկ արդյունահանվող հանքաքարը ներկայում հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործելու Դրմբոնի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական հզորությունները եւ հումքային հենք է ապահովում տեղում նոր հզոր հարստացուցիչ համալիր կառուցելու համար:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը