«Փարաջանով՝ գեղեցիկի սիրահարը» Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում
Հայկական Մամուլ
Չեխիայում անցկացվող Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Փարաջանով՝ գեղեցիկի սիրահարը» ֆիլմը, որի երեւանյան առաջին դիտումը տեղի կունենա հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրանի» օրերին: Ուկրաինա- Ֆրանսիա-Վրաստան-Հայաստան քառակողմ համատեղ արատադրության ֆիլմը պատմում է խորհրդային համակարգում տեղ գտած արատավոր երեւույթների մասին, որոնք խեղել են հարյուր-հազարավոր մարդկանց կյանքերը: Փարաջանովին բաժին ընկնելով ծանր ճակատագիր, չի փոխվում, նա կարողանում է պահպանել իր ներքին գեղեցկությունը, սերը դեպի կյանքն ու արվեստը, որոնք բոլոր ժամանկների համար թարմ են ու հետաքրքրական:
Ֆիլմի գաղափարի հեղինակը պրոդյուսեր - ռեժիսոր Ելենա Ֆետիսովան է, իսկ համառեժիսորը' ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը, որը նաեւ Փարաջանովի դերակատարն է:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը