Գառնիկ Իսագուլյանը կապ պահպանել և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ
Հայկական Մամուլ
ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն իր պաշտոնանկությունից հետո էլ շարունակում է կապ պահպանել ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչի մասին մի քանի անգամ բարձրաձայնել է: Ուստի երեկ «Ժողովուրդ»-ն Իսագուլյանից հետաքրքրվեց, թե նա մասնակցել է հունիսի 30-ին «Արքայաձոր» ռեստորանում Ս. Սարգսյանի ծննդյան արարողությանը, եւ արդյոք Քոչարյանը ներկա եղել է այդ միջոցառմանը:
«Ես հավատում եմ նախագահի խոսնակին, որ Ս. Սարգսյանը ծննդյան օրը նշում է նեղ անձնական միջավայրում: Իսկ եթե նման խնջույք է տեղի ունեցել, վստահաբար կարող եմ ասել, որ նախագահն այնտեղ չի եղել: Գուցե ինչ-որ մարդիկ այս լարված վիճակում փորձել են նրան հաճոյանալ»,-ասաց նա:
Թերթը հավելում է, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արքայաձոր»-ում կայացած խնջույքը կազմակերպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ հրավիրել ինչպես ՀՀԿ, այնպես էլ իշխանական բուրգի վերնախավին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը