ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի հետ կատարվածը ցավալի է...
Հայկական Մամուլ
Նախորդ տարվա սեպտեմբերին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության նախկին պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2013թ. փետրվարի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի համաձայն՝ նրան զրկել են 2 տարի ժամկետով դիվանագիտական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Իսկ քրեական գործերով վերաքննիչ դատարանը մայիսի 5-ի որոշմամբ անփոփոխ է թողել դատավճիռը: Անշուշտ, տեղի ունեցածը ո՛չ առաջին դեպքն է, ո՛չ էլ, թերեւս, վերջինը: Բայց ԱԳՆ հյուպատոսական վարչության պետի հետ կատարվածը ցավալի է այն առումով, որ կաշառակերության մեջ մեղադրվել է հենց այն գերատեսչության աշխատակիցը, որը կոչված է միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը եւ պաշտպանելով ՀՀ քաղաքացիների իրավունքները:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը