«Բարսելոնան» Տիագո Սիլվայի համար 32 մլն է առաջարկում
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը կփորձի համաձայնության գալ ՊՍԺ-ի հետ Տիագո Սիլվայի տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Կատալոնացիներն արդեն առաջին առաջարկն արել են ֆրանսիական ակումբին: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար «կապտանռնագույններն» առաջարկում են 32 մլն եվրո: Սակայն ՊՍԺ-ն, ամենայն հավանականությամբ, առաջարկը կմերժի, քանի որ Սիլվայի համար ավելի շատ է վճարել: Կատալոնացիները պատրաստ են նաև ավելի մեծ տրանսֆերային գումար առաջարկել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը հերքել էր կատալոնացիների ղեկավարությանը հանդիպելու մասին լուրերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում